ՄԵՐ ՄԱՍԻՆ

«Պոլկովնիկ Գրուպ»

ընկերությունը հիմնադրվել է 1996 թվականին: Հենց այդ տարի բացվեց «Պոլկովնիկի մոտ» ռեստորանի առաջին մասնաճյուղը, որի հիմնարար արժեքներն էին տեղական մթերքի օգտագործումը, ընտանեկան մթնոլորտը և ջերմ սպասարկումը:
Հիմնադրի հետևողական և նվիրված աշխատանքի շնորհիվ «Պոլկովնիկի մոտ»-ը կարճ ժամանակում ձեռք բերեց լայն ճանաչում՝ դառնալով քաղաքի ամենագունեղ և սիրված վայրերից մեկը:

Մեր հաճախորդները հաճախ են բնութագրում «Պոլկովնիկ Գրուպը» «լեգենդ» բառով՝ նշելով, որ մեզ հետ են բացման առաջին օրվանից, իսկ այսօր նույն ջերմությամբ այցելում են նաև իրենց երեխաները: Սա առանցքային է մեզ համար, քանի որ «Պոլկովնիկ Գրուպի» հիմքում նույնպես ընտանիքն է, սերնդեսերունդ փոխանցվող աշխատանքն ու արժեքները:

«Պոլկովնիկ Գրուպի» բոլոր ռեստորաններում ներդաշնակորեն միահյուսվում են հաճելի մթնոլորտը և հայկական ու տարածաշրջանային խոհանոցների համեղ ուտեստները: Յուրաքանչյուր ուտեստ պատրաստվում է յուրահատուկ մոտեցմամբ, մատուցման գաղտնիքներով և ինքնատիպ ձեռագրով: Անկրկնելի համի գրավականը հայկական խոհանոցի ավանդական բաղադրատոմսերն են, փորձառու խոհարարների պրոֆեսիոնալ աշխատանքը և բացառապես տեղական, բարձրորակ հումքի օգտագործումը:

Սննդի և սպասարկման որակի նկատմամբ հետևողական մոտեցումը, հոգատար ու նվիրված մասնագիտական թիմը, ինչպես նաև նոր ու շարունակաբար թարմացվող նախագծերի իրականացումը եղել և մնում են «Պոլկովնիկ Գրուպ» -ի առաջնահերթությունը՝ հիմնադրման առաջին իսկ օրվանից:

Founder

«Արմեն Սարգսյան»

Ես հիմնադրեցի Պոլկովնիկ Գրուպը՝ ստեղծելու վայրեր, ուր մարդիկ կվերադառնան ընտանիքով՝ վստահելով որակին ու ջերմ մթնոլորտին։ Մեր արժեքների հիմքում միշտ եղել են ազնվությունն ու հարգանքը յուրաքանչյուր հյուրի նկատմամբ։ Հպարտ եմ մեր թիմով և շնորհակալ եմ յուրաքանչյուրին, ով մեր պատմության մասն է։

Մեր

Ռեստորանները